Պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի Արցախում հանքարդյունաբերության զարգացմանը

Պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի Արցախում հանքարդյունաբերության զարգացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին:Նախագահը մասնակցել է նաեւ գործարանի վերազինմանն ու արտադրության ծավալների ավելացմանը նվիրված խորհրդակցությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է Կաշենի գործարանի տեղն ու դերը Արցախի տնտեսության մեջ՝ նշելով, որ պետությունն այսուհետ եւս մեծ ուշադրություն կդարձնի երկրում հանքարդյունաբերության զարգացմանը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում