Գաել Անդոնյան. Լավ մարզավիճակում եմ

Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Դիժոնի» պաշտպան Գաել Անդոնյանը, ով ազգային ընտրանու կազմում պատրաստվում է Բելառուսի հետ առաջիկա խաղին, գոհ է իր մարզավիճակից:
«Երկար ժամանակ չեմ խաղում «Դիժոնի» առաջին թիմում, սակայն մարզվում եմ, լավ մարզավիճակում եմ: «Դիժոնը» խաղակցված կազմ ունի: Մարզիչը վստահում է նրանց, ում հետ նախկինում աշխատել է: «Մարսելի» հետ դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ: «Դիժոնում» վարձակալության ավարտից հետո կվերադառնամ, կորոշենք՝ ինչ կլինի հետո»,-ազգային ընտրանու այսօրվա մարզումից հետո ասաց Անդոնյանը:
Գաել Անդոնյանը նաև նշեց, որ ջանք չեն խնայի Բելառուսի ընտրանուն հաղթելու համար. «Ռոման Բերեզովսկին շատ բան է արել հավաքականի համար: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք նրա համար»,-ասաց Անդոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը միաժամանակ կլինի մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը, կկայանա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում