Հանցագործները հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը

Հանցագործները հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից մարտի 22-ին, ժամը 00.10-ին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, պարզվել է, որ նա իր ընկերներ Խաչիկի և Գարուշի հետ Մուրացանի փողոցի 113/Ա հասցեում գործող դեղատնից բացահայտ հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը, որում եղել է մոտ 50-60 հազար դրամ, և դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկին, Գարուշին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում