Վարան. Ցանկանում եմ մասնակցել բոլոր խաղերին, և Զիդանը գիտի այդ մասին

Վարան. Ցանկանում եմ մասնակցել բոլոր խաղերին, և Զիդանը գիտի այդ մասին

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է, որ երջանիկ է Մադրիդում, սակայն չի բացառել այլ ակումբում հանդես գալու տարբերակը:

-Ես ցանկանում եմ մասնակցել բոլոր խաղերին, և Զիդանը գիտի այդ մասին: Որոշումներ կայացնողը նա է, իսկ ես պետք է աշխատեմ, որպեսզի միշտ պատրաստ լինեմ: Զիդանը փորձառու է, նա երկար կարիերա է ունեցել և հասկանում է այն, ինչ մենք զգում ենք: Նա գիտի, թե ինչ ենք մենք մտածում: Այժմ Զիդանը ցանկանում է վստահ լինել, որ ես առաջընթաց եմ գրանցում և լավ ֆուտբոլ եմ ցուցադրում:

Երջանիկ եմ Մադրիդում, բայց ֆուտբոլում հնարավոր չէ երկարատև երաշխիքներ տալ: Փորձում եմ ավելի լավ հանդես գալ, տեսնենք, թե ինչ կլինի: Վերջին 5 տարիներին խաղացել եմ լավագույն ֆուտբոլիստների հետ և դրանից գլուխս չեմ կորցրել,-Վարանի խոսքերը մեջբերել է «AS»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում