Գորիսի ոստիկանապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են
23/03/2016 00:04

Նմանատիպ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ armlur.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որում Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, թե նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում