Ֆուրկադ. Ինձ կցնցեր Բենզեմայի՝ հավաքական հրավիրվելու լուրը

Ֆուրկադ. Ինձ կցնցեր Բենզեմայի՝ հավաքական հրավիրվելու լուրը

Ֆրանսիացի հայտնի բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադը մեկնաբանել է Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Կարիմ Բենզեմայի և Մաթյո Վալբուենայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բենզեման չի հրավիրվել Հոլանդիայի և Ռուսաստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին մասնակցելու Վալբուենային շանտաժի ենթարկելու գործում ընդգրկված լինելու պատճառով։

-Ինձ համար շոկային կլիներ, եթե Բենզեմային հավաքական հրավիրեին տեղի ունեցածից հետո։ Դաշտի սահմաններից դուրս նա կարող է անել ինչ ուզում է, բայց այս դեպքը… Կատարվածը ցնցել է ինձ՝ հաշվի առնելով, թե ինչպիսի վստահություն և հարաբերություններ պետք է լինեն թիմային մարզաձևերում,-ասել է Ֆուրկադը 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարիմ Բենզեմայի՝ Եվրո-2016-ին մասնակցության հարցը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան կվճռի ապրիլի 15-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում