«Հայկական ժամանակ». Եթե պարզվի, որ Շիրակի մարզպետը խիստ կարիքավոր է, SOS-ը նրան էլ կօգնի

«Հայկական ժամանակ». Եթե պարզվի, որ Շիրակի մարզպետը խիստ կարիքավոր է, SOS-ը նրան էլ կօգնի

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է, թե ինքը ևս տնակում է ապրում: SOS Գյումրի նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանից թերթի թղթակիցը հետաքրքրվել է՝ գուցե մարզպետի՞ն էլ բնակարանով ապահովեն:

Երիտասարդն այդ հնարավորությունը չի բացառել: Նա լուրջ տոնով ասել է, թե դրա համար նախ պետք է մարզպետի տնակը ուսումնասիրեն, լուսանկարեն մարզպետի կենցաղային պայմանները, ու եթե առկա պատկերը գնահատելուց հետո պարզվի, որ Հովսեփյանը խիստ կարիքավոր է, ապա կփորձեն նրա բնակարանային հարցը նույնպես լուծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում