ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Բրյուսելում իրականացված մի շարք պայթյուններից հետո երկրի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչական նոր գործողությունների սպառնալիքի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին մարտի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը:

«Ահաբեկչական խմբավորումները կարճաժամկետ հեռանկարում շարունակում են նոր գրոհներ պլանավորել ամբողջ Եվրոպայում, նրանց թիրախներն են մարզական մջոցառումները, տուրիստական տեսարժան վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը»,- ասված է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Պետդեպը հորդորել է ԱՄՆ-ի քաղաքացիներին՝ Եվրոպայում գտնվելու ընթացքում խուսափել մարդկանց զանգվածային կուտակման վայրերից եւ զգոն լինել հանրային տրանսպորտով երթեւեկելիս եւ հասարակական վայրեր այցելելիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում