ԱՄՆ-ի նախագահն ավարտեց պատմական այցը Կուբա
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ավարտել է այցը Կուբա, Խոսե Մարտիի օդանավակայանում նրան հրաժեշտ են տվելԿուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն եւ երկրի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Օբաման Կուբա էր ժամանել մարտի 20-ին ընտանիքի եւ չորս տասնյակ կոնգրեսականների ուղեկցությամբ: Կղզում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ի նախագահը, ի թիվս այլ միջոցառումների, հարգել է Կուբայի ազգային հերոս Խոսե Մարտիի հիշատակը եւ բանակցություններ վարել Ռաուլ Կաստրոյի հետ: Հանդիպմանը երկու ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համագործակցությունը զարգացնելու մտադրություն են հայտնել:
Այցի ընթացքում կողմերը սկզբունքային կարեւորություն ունեցող ոչ մի համաձայնագիր չեն ստորագրել, սակայն Օբաման հայտարարել է, որ իր այցը «թաղեց սառը պատերազմի ժառանգությունը», եւ այժմ երկու երկրների հարաբերություններում «նոր օր» է սկսվել: Կուբայից հետո ԱՄՆ-ի նախագահը մեկնել է Արգենտինա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում