Բելգիական ոստիկանությունը որոնում է օդանավակայանում նկարահանված տղամարդուն

Բելգիական ոստիկանությունը որոնում է օդանավակայանում նկարահանված տղամարդուն

Բելգիայի ոստիկանությունն այն մարդու հետախուզում է հայտարարել, որին նկարահանել են Զավենտեմ միջազգային օդանավակայանի արտաքին հսկման խցիկները: Նրան կասկածում են Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում պայթյունների կազմակերպմանը մասնակից լինելու մեջ, պայթյուններ, որոնք առնվազն 34 մարդու կյանք են խլել եւ վիրավորել շուրջ 250 հոգու, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այդ մարդուն արտաքին հսկման խցիկը նկարահանել է, երբ նա սայլակով գնում էր երկու տղամարդու հետ այն բանից քիչ առաջ, երբ օդանավակայանում երկու պայթյուններ են որոտացել: Ըստ Բելգիայի դատախազության ներկայացուցչի՝ նրա երկու ուղեկիցները պայթեցրել են իրենց՝ գործողության մեջ դնելով մահապարտի գոտիները:

Բելգիայի դատախազ Ֆրեդեր Վան Լեուն հայտնել է, որ ոստիկանությունը որոնում է բոլորագլխարկով եւ բաց գույնի բաճկոնով տղամարդու, որին օդանավակայանում տեսել են պայթյուններից անմիջապես առաջ:

Նրա խոսքով՝ երկրի մի քանի շրջաններում կատարվում են խուզարկություններ: Նա հավելել է, որ ոստիկանությունը Բրյուսելի Սհարբեկի շրջանի բնակարաններից մեկում գտել է պայթուցիկ սարք՝ լցոնված մեխերով, քիմիկատներ եւ ԻՊ-ի դրոշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում