Թաիլանդում 27 դպրոցական է վիրավորվել ավտոբուսի վթարի հետեւանքով
23/03/2016 11:14

Նմանատիպ
Թաիլանդի հարավի Սոնգկհլա նահանգում 27 դպրոցական է վիրավորվել ավտոբուսի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ավտոբուսը, որով էքսկուրսիայի էին մեկնել երեխաները, դուրս է ընկել ճանապարհից, բախվել է ծառին ու շրջվել: Վթարի վայր ժամանած փրկարարները հոսպիտալացրել են տուժածներին: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում