Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտները Բակրաուի եղբայրներն են

Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտները Բակրաուի եղբայրներն են

Փարիզի ահաբեկչական գործողությունների մասնակցի՝ Սալահ Աբդեսլամի գործով հետաքննության գլխավոր կասկածյալները՝ Բակրաուի եղբայրները, նույնականացվել են որպես Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած մահապարտներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է R TBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:

«RTBF հեռուստաալիքը բացառիկ տեղեկատվություն է ստացել ոստիկանության աղբյուրներից: Բակրաուի եղբայրները, որոնք ապրում էին Բրյուսելում, նույնականացվել են Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչությունն իրականացրած հավանական մահապարտների թվում»,- նշել է հեռուստաալիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում