Բրուսելում ահաբեկչությունից զոհվել ու տուժել են 40 երկրների քաղաքացիներ

Բրուսելում ահաբեկչությունից զոհվել ու տուժել են 40 երկրների քաղաքացիներ

Բրուսելի օդանավակայանում եւ մետրոյում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել ու տուժել են 40 երկրների քաղաքացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը:

«Այս պահին մենք տվյալներ ունենք 40 տարբեր երկրների մարդկանց մասին,- նախարարի խոսքը մեջբերել Է BRT հեռուստաալիքը:- Մենք կապ ենք պահպանում բոլոր դեսպանատների հետ, սակայն շատ դժվար է նույնականացնել զոհվածներին, հատկապես մետրոյում իրականացված պայթյունի հետեւանքով»:

Բելգիայի ՆԳ նախարարության ղեկավար Յան Յամբոնը նշել Է Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռսեւս չեն հրապարակվել: «Տեղեկատվությունը շարունակում են վերլուծել»,-մարտի 23-ին հայտնել Է Բելգիայի ՆԳ նախարարը:

Ըստ նախնական տեղեկատվության՝ խոսքը վերաբերում Է 34 զոհվածների եւ ավելի քան 230 տուժածների: Խնդիրը բարդացնում Է այն փաստը, որ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի Մալբեկ կայարանում պայթյունների հետեւանքով վիրավորվածներին հոսպիտալացրել են 25-ից ավելի տարբեր հիվանդանոցներում՝ երկրի ամբողջ տարածքում՝ Անտվերպենից մինչեւ Լիեժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում