Բրյուսելում ահաբեկչությունից հետո եվրոպացիները պետք է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը. Լավրով

Նմանատիպ
Եվրոպացիներն ահաբեկչության դեմ հանդիման պետք է մի կողմ դնեն աշխարհաքաղաքական խաղերը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ԳՖՀ-ի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մարտի 23-ին Մոսկվայում բանակցությունների բացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հուսով եմ, որ բոլոր եվրապացիներն ահաբեկչության ահավոր սպառնալիքի դեմ հանդիման Բրյուսելի ահաբեկչական գործողությունների լույսով մի կողմ կդնեն աշխարհաքաղաքական խաղերը եւ կմիավորվեն…»,- ասել է նա:
Իր հերթին Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի ընդհանուր շահերից է բխում ահաբեկչության դեմ միասին հանդես գալը:
Շտայնմայերը նաեւ կարծիք է հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի կողմից գործադրվող հաստատակամ ջանքերը կարող են ծառայել խաղաղությանը:
«Սիրիայում Ռուսաստանի հաստատակամ ջանքերը կարող են ծառայել խաղաղությանը,-ասել է նա:- Մենք սիրիական ճգնաժամի լուծում գտնելու մեր ջանքերի միջնամասում ենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում