Բրյուսելում 40 երկրներից 260-ից ավելի մարդ է տուժել ահաբեկչությունից. Բելգիայի առողջապահության նախարարություն

Բրյուսելում 40 երկրներից 260-ից ավելի մարդ է տուժել ահաբեկչությունից. Բելգիայի առողջապահության նախարարություն

40 երկրներից ավելի քան 260 մարդ է տուժել Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների հետեւանքով. զոհվածների թիվը գնահատվում է 31, բայց այս տվյալները վերջնական չեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի սոցիալական գործերի եւ առողջապահության նախարար Մագի դե Բլոկը:

«Բրյուսելում իրականացված երեք պայթյունների հետեւանքով տուժել է 40 պետությունների ավելի քան 260 քաղաքացիներ»,- նշել է նախարարը:

«Զոհվածների թիվը դեռեւս վերջնականապես չի հաստատվել: Առայժմ մենք զոհվածների թիվը գնահատում ենք 31»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացվել էր 34 զոհվածների եւ 230 տուժածների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում