Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը չի հաստատում, որ Բրյուսելում հայ երիտասարդ է անհայտ կորել
23/03/2016 13:58

Նմանատիպ
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը չի հաստատում, որ Բրյուսելում պայթյուններից հետո հայ երիտասարդ է շարունակում անհայտ կորած մնալ: Հանձնախմբի մամուլի պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ ՀՀ դեսպանատան թեժ գիծը (+32.2.3484406) զանգ էր ստացել, որ 2 մարդ կորած են, սակայն ավելի ուշ նրանք գտնվել են, իսկ պայթյուններից հետո հայ երիտասարդի անհայտ կորած լինելու մասին լուրը հավանաբար նույն լուրի մեկ մասն է: «Բրյուսելի հայ համայնքին խնդրում ենք տեղեկությունների առկայության դեպքում դրանք փոխանցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Դեմիրճյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում