Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիի Գրան պրիին

Հայ ձյուդոիստները կմասնակցեն Թբիլիսիի Գրան պրիին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թբիլիսիում, մարտի 24-27-ը կայանալիք վարկանիշային Գրան-պրիին:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կաքը, Հայաստանը կներկայանա 6 մարզիկով՝ Գարիկ Հարությունյան (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) և Ժաննա Ստանկևիչ (52 կգ);

«Վարկանիշային միավորների համար հիմնականում պայքարելու են Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս Գրան պրին հնարավորություն կտա ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների մրցաշարում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում