Բրյուսելում ահաբեկչության կազմակերպման կասկածյալներից մեկը՝ Լահրաուին, կալանավորված է

Նմանատիպ
Բելգիայի մայրաքաղաքում կալանավորվել է Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կատարման կասկածյալներից մեկը՝ Նաջիմ Լահրաուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդել է Dernier er թերթը: Թերթի տվյալներով ձերբակալումը կատարվել է Բրյուսելի Անդեռլեխտի կոմունայում:
Ավելի վաղ ոստիկանությունը պարզել էր Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների երեք կասկածյալների ինքնությունը՝ Բաքրաուի եղբայրներ՝ Խալիդ եւ Բրահիմ, ինչպես նաեւ Նաջիմ Լահրաուի: Նրանք բոլորն էլ ֆիգուրանտներ են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր մասնակցի՝ Սալահ Աբդելսլամի գործով, որն ավելի վաղ ձերբակալվել է Բրյուսելում:
Բելգիայի մայրաքաղաքում մի շարք ահաբեկչական գործողությունները տեղի են ունեցել մարտի 22-ի առավոտյան: Մահապարտ-ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Բրյուսելի օդանավակայանի մեկնաթռիչքների սրահում: Եվս մեկ ահաբեկչական գործողություն տեղի է ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում, որի մոտ է գտնվում եվրաթաղամասը: Ահաբեկիչների գրոհից հետո Բելգիայում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ առավելագույն չորրորդը: Երկրի իշխանությունները փակել են սահմանները: Զոհվել է 34, վիրավորվել 230 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում