«Ման. Սիթիում» հույս ունեն, որ Գվարդիոլան կարող է Մեսսիին բերել իրենց ակումբ

«Ման. Սիթիում» հույս ունեն, որ Գվարդիոլան կարող է Մեսսիին բերել իրենց ակումբ

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը, եթե նա որոշի հեռանալ «Բարսելոնայից», հաղորդում է «Daily Mail»-ը։

Անգլիական ակումբում վստահ են, որ եթե արգենտինացին որոշի լքել «Կամպ Նոուն», ապա կընդունի կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի առաջարկը։ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանից հետո գլխավորելու է «քաղաքայիններին»։ Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթի» հավանական տեղափոխության օգտին է նաև այն հանգամանքը, որ Գվարդիոլան և արգենտինացի ֆուտբոլիստն ընկերներ են։

«Մանչեսթեր Սիթիում» մտադիր են կապ հաստատել «Բարսելոնայի» հետ, ինչպես նաև օգտագործել այն, որ արգենտինացի ֆուտբոլիստը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում