Չինաստանում 37 մարդ է ձերբակալվել դեղորայքի հետ կապված սկանդալից հետո

Չինաստանում 37 մարդ է ձերբակալվել դեղորայքի հետ կապված սկանդալից հետո

Չինաստանում դեղորայքի անօրինական վաճառքի կասկածանքով ձերբակալվել է 37 մարդ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» պետական լրատվական գործակալությանը: Ինչպես պնդում են քննիչները, իրենց հաջողվել է բացահայտել խոշոր ցանց, որն զբաղվում էր չափազանց բարձր գներով պատվաստանյութերի վերավաճառքով, այդ թվում՝ կատաղության, հեպատիտ Բ-ի եւ պոլիոմելիտի դեմ:

Բիզնեսի կազմակերպիչները եղել են մայր եւ աղջիկ, որոնք փետրվարին ձերբակալվել են Շանդունի նահանգում: Ինչպես նշվում է, 2011 թվականից ի վեր նրանք արտադրողներից գնել են ինչպես լիցենզավորված, այնպես էլ անօրինական դեղորայք եւ դրանք վաճառել սեւ շուկայում կամ հիվանդանոցներին:

Ընդ որում՝ դեղորայքի պահպանման եւ տեղափոխման պայմանները հաճախ չեն պահպանվել: Հինգ տարվա ընթացքում կանանց հաջողվել է 88 մլն դոլարի դեղորայք վաճառել:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ընդհանուր սխեմային մի քանի հարյուր մարդ է մասնակցել Չինաստանի 20 նահանգներից: Այժմ ոստիկանությունն ստուգումներ է անցկացնում եղեք խոշոր դեղագործական ընկերություններում եւ բազմաթիվ դեղատներում: Կարգադրություն է արվել դադարեցնել դեղորայք արտադրող ընկերություններից մեկի աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում