Քերրին արդեն Մոսկվայում է

Քերրին արդեն Մոսկվայում է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին արդեն Մոսկվայում է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, նրան կընդունի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ինչպես տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մարտի 24-ին Պուտինը Քերրիի հետ կքննարկի սիրիական հակամարտության կարգավորման,  Ուկրաինայում մինսկյան համաձայնության  իրականացման  հետ կապված հարցեր:

Անդրադարձ կլինի նաև  Սիրիայում հրադադարի պահպանման ուղղությամբ միջազգային խմբի աջակցության,  հումանիտար օգնության մատակարարումների հասանելիության, ինչպես նաև ԻՊ-ի դեմ պայքարի խնդիրներին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում