Գրոզնիում ավելի քան 1 մլն մարդ Է մասնակցել Չեչնիայի Սահմանադրության օրվան նվիրված հանրահավաքին

Նմանատիպ
Ավելի քան 1 մլն մարդ է մասնակցել Չեչնիայի Սահմանադրության օրվան նվիրված հանրահավաքին, որը տեղի է ունեցել Գրոզնու կենտրոնական հրապարակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
«Հասարակական-քաղաքական միջոցառմանը մասնակցել է 1 միլիոնից ավելի մարդ»,- ասել են մամուլի ծառայությունում:
Զանգվածային ակցիայի մասնակիցներին Գրոզնու հրապարակը չի տեղավորել, եւ նրանք լցվել են հարակից փողոցներն ու պողոտաները:
Հանրահավաքի սկզբում մասնակիցներին ընթերցել են Ռուսաստանի նախագահի ուղերձը: Դրանում նշվում է, որ Սահմանադրության ընդունումը նշանակալի իրադարձություն դարձավ Չեչնիայի բնակիչների համար, որոնք իրենց վճռական ընտրությամբ հաստատեցին Ռուսաստանի հետ միասնության, խաղաղ կյանքի, օրինականության ու իրավակարգի վերականգնման քաղաքականությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում