Ատլանտայի օդանավակայանը տարհանել են կասկածելի փաթեթի պատճառով

Ատլանտայի օդանավակայանը տարհանել են կասկածելի փաթեթի պատճառով

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտայի օդանավակայանի ղեկավարությունը պաշտոնական թվիթերում տեղեկացրել է կասկածելի փաթեթի հայտնաբերումից հետո տարհանման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշվում է, որ տեղական ոստիկանության աշխատակիցները ստուգում են կասկածելի փաթեթը և տարհանել են օդանավակայանի հանրային տարածքը` անվտանգության նկատառումներով:

Նշվում է, որ ձեռնարկած քայլերից հետո օդանավակայանը կրկին բացվել է ուղևորների համար: Այս մասին հաղորդել է gazeta.ru-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում