Հավակնորդների մրցաշար. 10-րդ տուրի արդյունքները

Հավակնորդների մրցաշար. 10-րդ տուրի արդյունքները

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարում կայացան 10-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն այս տուրում սպիտակերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի հետնապահ Վեսելին Թոփալովի հետ և 58-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքիի:

“>

Տուրի մյուս պարտիաներում Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, Սերգեյ Կարյակինը սպիտակներով միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ, իսկ Պյոտր Սվիդլերը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ:

Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր

  • Լևոն Արոնյան  – Վեսելին Թոփալով՝ 0.5:0.5
  • Ֆաբիանո Կարուանա – Վիշվանաթան Անանդ՝ 1:0
  • Սերգեյ Կարյակին  – Անիշ Գիրի՝ 0.5:0.5
  • Պյոտր Սվիդլեր – Հիկարու Նակամուրա՝ 0.5:0.5

10-րդ տուրից հետո Կարյակինը և Կարուանան ունեն 6-ական միավոր, Անանդը և Արոնյանը՝ 5.5-ական, Գիրին՝ 5, Սվիդլերը՝ 4.5, Նակամուրան՝ 4, Թոփալովը՝ 3.5: Մարտի 24-ին կայանալիք 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում կխաղան Թոփալովն ու Կարուանան, Անանդն ու Կարյակինը, Գիրին ու Նակամուրան:

Հիշեցնենք, որ մրցաշարի հաղթողը նոյեմբերին մրցելու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում