Վարդի. Հաճելի է, որ մեկ շաբաթ կարող եմ կտրվել «Լեսթերի» չեմպիոնության վերաբերյալ հարցերից

Վարդի. Հաճելի է, որ մեկ շաբաթ կարող եմ կտրվել «Լեսթերի» չեմպիոնության վերաբերյալ հարցերից

«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հայտարարել է, որ ջանք չի խնայելու Անգլիայի հավաքականում դիրքերն ամրապնդելու համար:

-Հավաքականում զգոնության հետ ոչ մի խնդիր չի կարող լինել: Բոլորս կենտրոնացել են հավաքականի ելույթների վրա: Ընդհանրապես նշանակություն չունի, թե որ ակումբից ես և Պրեմիեր լիգայում թիմդ ինչ հորիզոնականում է: Երբ մարզիչը քեզ հավաքական է հրավիրում, պետք է ցույց տաս այն ամենը, ինչ արել ես ամբողջ մրցաշրջանի ընթացքում:

Ես պետք է սեղմեմ ատամներս և շարունակեմ տքնաջան աշխատել: Ինձ անդադար հարցնում են «Լեսթերի» հավանական չեմպիոնության մասին և  շարունակելու են հարցնել, քանի դեռ մենք նման հնարավորություն ունենք: Այժմ ինձ համար հաճելի է, որ մեկ շաբաթ կարող եմ կտրվել այդ ամենից և մտածել միայն հավաքականի մասին,-Վարդիի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո «Լեսթերը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմին» գերազանցում է 5 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում