Ուիլյամս. Եթե Ջոկովիչն աղջիկ էլ ունենար, նրան կասեր, որ եղբայրն ավելիին է արժանի

Նմանատիպ
WTA վարկանիշային աղյուսակի առաջին համար Սերենա Ուիլյամսին դուր չի եկել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հայտարարությունը: Սերբ թենիսիստն Ինդիան-Ուելսի եզրափակչից հետո նշել էր, որ տղամարդկանց թենիսի մրցանակային գումարը պետք է ավելի մեծ լինի, քանի որ տղամարդկանց թենիսն ավելի շատ են դիտում, քան կանանցը: Հետո Ջոկովիչն ընդգծել էր, որ այդ հայտարարությունն առնչություն չունի կին-տղամարդ հավասարության և պայքարի հետ:
-Ես երկու տարեկանից թենիս եմ խաղում և չեմ կարող պատկերացնել, որ հնարավոր է ասել. «Տղաս ավելիին է արժանի, քան աղջիկս»: Հանդիսատեսի քանակը նշանակություն չունի: Նովակը սեփական կարծիքն ունենալու իրավունք ունի, բայց եթե նա աղջիկ ունենար, իսկ նա մեկ տղայի հայր է, ապա ստիպված աղջկան կասեր, որ եղբայրն ավելիին է արժանի, քանի որ տղա է:
Ես երբեք սեռերի պայքարի մեջ չեմ մտել: Տղամարդկանց և կանանց համեմատելն արդար չէ: Կան մի շարք թենիսիստուհիներ, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարզաձևի զարգացման գործում: Իհարկե, կան նաև հայտնի տղամարդ թենիսիստներ, բայց հենց թենիսն է կանանց համար առավել հարմար մարզաձև: Տղամարդկանց համար այս մարզաձևը գլխավորը չէ, կան ֆուտբոլը, ամերիկյան ֆուտբոլը, բասկետբոլը… Բոլորն էլ տքնաջան աշխատում են, բայց կարևոր է, թե ինչ բացատրություններ կարելի է տալ սեփական երեխաներին,-Ուիլյամսի խոսքերը մեջբերված են «Tennis-X»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում