Հարություն Քուշկյանն ազատվել է ԼՂՀ Առողջապահության նախարարի պաշտոնից

Հարություն Քուշկյանն ազատվել է ԼՂՀ Առողջապահության նախարարի պաշտոնից

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկությունը հաստատեց Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, ով, սակայն, հրաժարվեց նշել Քուշկյանի հրաժարականի պատճառները:

Artsakhpress-ը տեղեկացնում է, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը: Արցախի նախագահի պաշտոնական կայքում, սակայն, դեռևս համապատասխան հրամանագիրը հրապարակված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում