Մայր տաճարում Ավագ հինգշաբթի մատուցվեց Սուրբ պատարագ

Մայր տաճարում Ավագ հինգշաբթի մատուցվեց Սուրբ պատարագ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի, հիշատակեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Միածնաէջ Մայր Տաճարում, առավոտյան կատարվեց Ապաշխարողաց կարգը:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մասնակցեց Միջօրեի ժամերգությանը, որի ավարտին Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագի սրբազան արարողության ընթացքում ընթերցվեց Ս. Բարսեղ Կեսարացու ճառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում