Հարձակում է կատարվել Սալահ Աբդեսլամի փաստաբանի վրա

Նմանատիպ
Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների ենթադրյալ մասնակցի՝ Բրյուսելում կալանավորված Սալահ Աբդեսլամի փաստաբանը հայտնել է, որ իր վրա հարձակում է կատարվել. նրան հաջողվել է պաշտպանվել իր վրա հարձակված անծանոթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:
Սվեն Մարիի խոսքով՝ այս պատճառով նա հարկադրված է եղել ժամանակավորապես փակել իր փաստաբանական բյուրոյի գրասենյակը՝ ապահովելու իր աշխատակիցների անվտանգությունը: Այնուամենայնիվ, պահապան ծառայությունից փաստաբանը հրաժարվել է:
Աբդեսլամին պաշտպանելու որոշումից հետո Սվեն Մարին հարյուրավոր վիրավորական նամակներ է ստանում էլեկտրոնային փոստով:
Սպասվում է, որ մարտի 24-ին փաստաբանը գանգատ կտա Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսի դեմ՝ իր պաշտպանյալի խոստովանության հրապարակման համար:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Մոլենսը, Աբդեսլամը հետաքննությանը հայտնել է, որ պետք է Փարիզի Սեն Դենի արվարձանում մի խումբ ահաբեկիչների հետ իրեն պայթեցներ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ, սակայն հետ է կանգնել այդ մտքից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում