Վարչապետը կոչ արեց Մարտին Սարգսյանին միջոցների հարցով կառավարությունից ակնկալիք չունենալ

Նմանատիպ
Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանից հետաքրքրվեց՝ նախորդ տարի կոմիտեն իր բյուջեն որքանո՞վ է թերակատարել: Ի պատասխան՝ Սարգսյանը նշեց, որ մոտ 12 տոկոսով: «Դուք այս տարի պլանավորել եք հավաքագրել 4 միլիարդ 304 մլն դրամ, իսկ եթե չհավաքագրեք այդ գումարները, ի՞նչ ենք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովիկ Աբրահամյանը:
Սարգսյանն ասաց, որ եթե չհավաքագրվեն այդ միջոցները, ապա առաջնային խնդիրները կկարգավորեն, իսկ եթե գումարները հավաքագրվեն, ապա նախատեսված բոլոր ծրագրերը կիրականացվեն: Միաժամանակ, վարչապետը հիշեցրեց Մարտին Սարգսյանին, որ նախորդ տարի պետբյուջեից միջոցներ են վերցրել՝ հետ վերադարձնելու պայմանով:
Ի դեպ, գործադիրը հաստատեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2016 թվականի համալիր ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում