«ՊՍԺ»-ն պատրաստ է Սթարիջի համար մեծ գումար վճարել
24/03/2016 13:18

Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Սթարիջի ծառայություններով։
«The Sun»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է մինչև 50 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել ֆուտբոլիստի համար։ «ՊՍԺ»-ն Զլատան Իբրահիմովիչին փոխարինող է փնտրում, քանի որ շվեդ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա։