Աբդեսլամը դադարեցրել Է քննիչների հետ շփումը Բրյուսելի ահաբեկչության մասին իմանալուց հետո

Աբդեսլամը դադարեցրել Է քննիչների հետ շփումը Բրյուսելի ահաբեկչության մասին իմանալուց հետո

Անցյալ տարի Փարիզում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալը՝ Սալահ Աբդեսլամը, ամբողջովին դադարեցրել է քննիչների հետ շփվելն այն բանից հետո, երբ նրան հասել են Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունների մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Europe1 ռադիոկայանի այդ տեղեկատվությունը հաստատել է կասկածյալի փաստաբան Սվեն Մարին:

«Բրյուսելի ահաբեկչական գործողությունների մասին նորությունն Աբդեսլամին հասել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր Բրյուգեի բանտախցում: Նա ճանաչում էր այն մահապարտներին, որոնք ահաբեկչական գործողություններ են կատարել օդանավակայանում եւ մետրոյում, եւ փոխել է իր գործելակերպը: Նա որոշում է ընդունել դադարեցնել խոսելը»,-նշում Է ռադիոկայանը:

«Փաստաբանը նրան բնութագրել է որպես մարդու, որը համագործակցում է հետաքննության հետ: Այժմ դրան վերջ է տրվել: Նա Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողություններից հետո այլեւս չի խոսում: Բրյուգեի բանտ էին գալիս ոստիկաններ, եւ Սվեն Մարին հաստատել է, որ Սալահ Աբդեսլամը որոշել է նրանց հետ չշփվել»,- ընդգծում է Europe1-ը:

Աբդեսլամը մարտի 18-ին ձերբակալվել է Բրյուսելի Մոլենբեկ շրջանում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ 26-ամյա ֆրանսիացին վերքեր էր ստացել եւ հոսպիտալացվել:

Ֆրանսիայում Աբդեսլամին համարում են 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների գլխավոր կազմակերպիչներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում