Հովիկ Աբրահամյանը ՊԵԿ-ում և ԱԻՆ-ում նոր նշանակումներ է արել

Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Բացի այդ, Հովիկ Աբրահամյանի որոշումներով` Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում