Մեկնարկում է խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը
24/03/2016 14:07

Նմանատիպ
Հեծանվային մարզաձևի մրցաշրջանի բացումը տրվում է խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությամբ:
Այս տարվա առաջնությանը մասնակցում են 60-ից ավելի հեծանվորդներ, ովքեր կմրցեն երեք տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Մարտի 25-ից 27-ն անցկացվող առաջնությանում մասնակիցները կմրցեն 20, 10 կմ անջատ և 80, 60 կմ խմբակային մրցավազքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում