Նովրուզի օրերին Բաքվում բողոքի ակցիա է. բնակիչները փակել են պողոտան

Նովրուզի օրերին Բաքվում բողոքի ակցիա է. բնակիչները փակել են պողոտան

Բաքվի Խաթայի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Գյանջա պողոտայում` երթեւեկության համար փակելով այն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, բնակիչներին զայրացրել է Նովրուզ տոնի օրերին իրենց բնակելի շենքի էլեկտրամատակարարման անջատումը:

Բանն այն է, որ մի քանի օր առաջ շենքի բակում փորման աշխատանքներ կատարող ընկերությունը վնասել էլեկտրական կաբելը եւ շենքի էլեկտրամատակարարումն անջատվել է, որը մինչ օրս չի վերականգնվել: Բացի այդ, հայտնի է դարձել, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են շինարարություն կատարել շենքի բակում, ինչին դեմ են բնակիչները:

Միջադեպի վայր ոստիկանական ուժեր են բերվել: Բնակիչները չեն ազատում պողոտան` պահանջելով իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց խնդիրների լուծում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում