Կառավարություն է դեմ է ՕԵԿ խմբակցության անվանափոխմանը

Կառավարություն է դեմ է ՕԵԿ խմբակցության անվանափոխմանը

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՕԵԿ խմբակցության պատգամավորների նախագծին: Այն առաջարկում է թույլ տալ փոխել խմբակցության անվանումը։

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկը հակասում է գործող օրենքին, որի համաձայն՝ խմբակցությունը պետք է մնա այն անվանումով, որով առաջադրվել է ընտրություններում։ «Առաջարկվող փոփոխությամբ հնարավոր կդառնա, որ խմբակցությունը փոխի անվանումը` առանց կուսակցության կամ բլոկի կարծիքը հաշվի առնելու։ Իսկ դա չի նպաստի երկրի քաղաքական համակարգի կայունացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:

ՕԵԿ-ը փոխել է անվանումը ու այժմ հանդես է գալիս «Հայկական վերածնունդ»-ի ներքո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում