Իրաքի բանակը հարձակում է ծավալել Մոսուլի ուղղությամբ

Իրաքի բանակը հարձակում է ծավալել Մոսուլի ուղղությամբ

Իրաքի կառավարական բանակը հարձակում է սկսել Մոսուլ քաղաքի շրջանում, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ ավելի վաղ ռազմական գործողությունների ընթացքում հաջողվել է ահաբեկիչներից ազատել մերձակա մի քանի բնակավայրեր:

Մոսուլի ազատագրման մարտական գործողություններ սկսելու մասին հայտարարվել էր մարտի սկզբին:

Մոսուլ քաղաքը, որը մեծությամբ երկրորդն է Իրաքում, ԻՊ-ի կողմից գրավվել է 2014 թվականի հունիսին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում