Մաշտոցի պողոտան փակելու ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 14 անձ

Մաշտոցի պողոտան փակելու ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 14 անձ

Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ակցիայից ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը չարամտորեն չենթարկվելու համար Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 14 անձ: Այս մասին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քաղացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182 հոդվածի պահանջը չկատարելու հիմքով: Կազմվում է արձանագրություն:

«Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած բողոքի ակցիան ի պաշտպանության Գևորգ Սաֆարյանի է: Ակցիայի մասնակիցները միմյանց շղթայակապ փակել են Մաշտոցի պողոտան: Նրանք շղթան գամերով ամրացրել են ասֆալտին: Երբ ոստիկանները փորձել են բացել պողոտան, ակցիայի մասնակիցների միջև սկսվել է հրմշտոց, որի ժամանակ ճակատի հատվածում վնասվածք է ստացել ակտիվիստներից Ռուզաննա Եղնուկյանը. նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում