Ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում
24/03/2016 15:56

Նմանատիպ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից:
Մարտի 24-ին ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում