Գլենդելի քաղաքային խորհուրդը կողմ է, որ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը փոխվի

Գլենդելի քաղաքային խորհուրդը կողմ է, որ Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը փոխվի

Գլենդելի քաղաքային խորհուրդը թույլատրել է բանակցությունների մեջ մտնել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման վայրը Գլենդելի Արվեստների և զվարճանքների թաղամաս տեղափոխելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:

Քաղաքի կառավարիչ Սքոթ Օչոան համոզմունք է հայտնել, որ Գլենդելի այդ հատվածը լավագույն վայրը կարող է լինել թանգարանի համար: Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նոր վայրի ընտրությանն իր հավանությունն է տվել նաև Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ում համոզմամբ` թանգարանը մեծ ակտիվություն կհաղորդի քաղաքին:

Գլենդելի Հայ-ամերիկյան թանգարանը կառուցումից հետո կծառայի որպես մշակութային կենտրոն, որը կնպաստի տեղի հասարակության զարգացմանը, կպատմի հայ-ամերիկյան բարեկամության մասին և անհատներին կոչ կանի ընդունել մշակութային բազմազանությունը և դեմ կանգնել անարդարություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում