«Զվարթնոց» օդանավակայանում ստուգումների արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ

«Զվարթնոց» օդանավակայանում ստուգումների արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզաբանում է տարածել «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տեղեկատվության վերաբերյալ:

«Մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում` ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել»,-նշված է ՔԱԳՎ մամլո քարտուղարի տարածած պարզաբանման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում