Վարդի. Տանը գերադասում եմ չմտածել աշխատանքի մասին

Վարդի. Տանը գերադասում եմ չմտածել աշխատանքի մասին

Անգլիայի հավաքականի և «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին պատմել է, որ ազատ ժամանակը նախընտրում է անցկացնել տանը:

-Տանից շատ քիչ եմ դուրս գալիս: Ժամանակս բավարարում է միայն մարզումների, տան, երեխաներիս, կնոջս, շան և քնի համար: Տանը կարելի է մտածել, թե ինչպես է փոխվել իմ կյանքը, բայց ես գերադասում եմ հանգստանալ և չմտածել աշխատանքի մասին: Իսկ երբ դուրս եմ գալիս մարզման կամ խաղային օր է լինում, մտածում եմ միայն ֆուտբոլի մասին,-Վարդիի խոսքը մեջբերված է «ESPN»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում