Վերջին տվյալները Բրյուսելում կատարված ահաբեկչության մասին. հինգ ահաբեկիչ, երեք պայթյուն

Նմանատիպ
Բելգիայի առողջապահության նախարարության նախնական տվյալների համաձայն՝ մարտի 22-ի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում, ինչպես նաեւ մետրոյի «Մալբեկ» կայարանում կատարված ահաբեկչական գործողությունները 31 մարդու կյանք են խլել, եւս շուրջ 300 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմ ենպրես»-ը: Ըստ վերջին տվյալների, օդանավակայանում ահաբեկչական գործողությանը մասնակցել Է երեք մարդ: Մարտի 22-ին տեսադիտարկման խցիկներից վերցված նրանց լուսանկարները տարածվել են ԶԼՄ-ներում: Ստույգ հայտնի Է, որ նրանցից երկուսը զոհվել են, երրորդը հետախուզման մեջ Է: Առայժմ ոստիկանության կողմից պարզվել եւ պաշտոնապես հաստատվել Է ահաբեկիչներից միայն մեկի՝ Բելգիայի քաղաքացի Բրահիմ Բաքրաուիի ինքնությունը, որը 1986 թվականի հոկտեմբերի 9-ին ծնվել Է Բրյուսելում:
Ինչ վերաբերում Է սպանված երկրորդ ահաբեկչին, ապա, ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն, որը պաշտոնապես չի հաստատվել իշխանությունների կողմից, նա Բելգիայի 25-ամյա քաղաքացի Նաջիմ Լահրաուին Է, որը 2011 թվականին մեկնել Էր Սիրիա՝ կռվելու զինյալների շարքերում: 2015 թվականի դեկտեմբերի 4-ին նրա նկատմամբ հետախուզում Էր հայտնաբերվել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել Է պայթուցիկ սարքերի բաղադրիչների վրա, որոնք անցյալ տարվա նոյեմբերի 13-ին ահաբեկիչների կողմից գործի Էին դրվել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Բաց գույնի հագուստ հագած երրորդ մարդու ինքնությունը պարզված չԷ: Ոստիկանությունը նրան համարում Է ահաբեկչական գործողության մասնակից եւ նրա որոնում Է սկսել: Ինչպես մարտի 23-ին հայտնել Է Բելգիայի դատախազը, նա մեծ պայուսակ Է թողել օդանավակայանում ու հեռացել պայթյունի վայրից:
Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:11-ին Բրյուսելի եվրաթաղամասում: Մետրոյում պայթյունի անմիջական մասնակիցները երկուսն են եղել: Նրանցից մեկը նույնականացվել Է որպես Բրահիմ Բաքրաուի կրտսեր եղբայրը՝ 27-ամյա Խալիդը: Նա զոհվել Է:
Երկրորդ ահաբեկիչը ուղեկցել Է Խալիդ Բաքրաուիին: Տեսադիտարկման խցիկների վրա նա հայտնվել Է մեծ պայուսակով, ոստիկանությունը նրան համարում Է ահաբեկչական գործողության մասնակից եւ նրա ակտիվ հետախուզում Է իրականացնում: La DerniՌre Heure թերթն իր կայքում զետեղել Է նրա ֆոտոռոբոտը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում