«Զվարթնոց»-ում չվերթների ժամային փոփոխություններ են կատարվել

«Զվարթնոց»-ում չվերթների ժամային փոփոխություններ են կատարվել

«Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան-Մոսկվա NN 558 չվերթը ժամային փոփոխության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինքնաթիռը պետք է Մոսկվա մեկներ ժամը 20:40-ին, սակայն կմեկնի ժամը 21:30-ին:Բացի այդ, փոխվել է նաև Երևան-Մոսկվա NN557 համարի չվերթի ժամը: Ինքնաթիռը պետք է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկներ ժամը 19:40-ին, սակայն կմեկնի ժամը 20:34-ին:

Լրատվամիջոցներում հայտնվել է հրապարակում այն մասին, որ օդանավակայանում արտակարգ իրավիճակ է, իրավապահները ստուգում են օդանավերից մեկը: Ոստիկանությունը ճշտում է «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տարածված տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում