Ջոկովիչ. Մայամիի մրցաշարն ինձ համար յուրահատուկ է

Նմանատիպ
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Մայամիի մրցաշարի կարևորության, Ռոջեր Ֆեդերերի՝ ծնկի վիրահատությունից հետո կորտ վերադառնալու և առաջիկա մրցակցի՝ Կայլ Էդմունդի մասին:
-Ինձ համար Մայամիի մրցաշարը յուրահատուկ է, քանի որ 2007 թվականին այստեղ եմ կատարել իմ առաջին մեծ քայլը՝ եզրափակչում հաղթելով Գիլյերմո Կանյասին: Այդ հաղթանակն ինձ օգնել հավատալ սեփական ուժերիս, այդ տիտղոսը հետագա կարիերայիս վստահություն է հաղորդել:
Հիանալի է, որ Ռոջերը վերադարձել է: Ավստրալիայի Բաց առաջնությունից հետո վնասվածքի պատճառով նա բաց թողեց Դուբայի և Ինդիան-Ուելսի մրցաշարերը: Մեր մարզաձևի համար Ֆեդերերը շատ կարևոր խաղացող է: Ուրախ եմ, որ այս Մայամիի մրցաշարին մասնակցում են լավագույնները, լավ թենիսի ակնկալիք ունեմ: Ինձ համար հաճելի է, որ այստեղ երկրպագուներն առաջին խաղերից սկսած այցելում են կորտեր:
Էդմունդը շատ հանգիստ թենիսիստ է: Իր տարիքի համար նա շատ հասուն է: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Կայլն իրեն պահում կորտում, նա հարգում է խաղը,-Ջոկովիչի խոսքերը մեջբերված են ATP-ի պաշտոնական կայքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում