Ընկերական խաղում Իտալիան և Իսպանիան հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Նմանատիպ
Ուդինեի «Ֆրիուլի» մարզադաշտում Իտալիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Իսպանիայի ընտրանու հետ:
Ընդհանուր առմամբ հավասար պայքարում անցած առաջին խաղակեսում գոլեր չարձանագրվեցին, իսկ երկրորդ կեսում հավաքականները մեկական գոլ խփեցին: 68-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն առաջ մղեց Իտալիայի հավաքականին, իսկ երկու րոպե անց իսպանացիների պատասխան գոլը խփեց Արից Ադուրիսը:
Օրվա մյուս ընկերական խաղերում Շոտլանդիայի հավաքականը Իկեչի Անյայի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ, իսկ Ուելսի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Իռլանդիայի հետ:
Ընկերական հանդիպումներ
Իտալիա – Իսպանիա՝ 1:1
Գոլերը՝ Ինսինյե 68′ – Ադուրիս 70′
Ուելս – Հյուսիսային Իռլանդիա՝ 1:1
Գոլերը՝ Սայմոն Չերչ 89’/11-մետրանոց – Քյեգ Քեթկարտ 60′
Չեխիա – Շոտլանդիա՝ 0:1
Գոլը՝ Անյա 10′