«Հրապարակ». Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ է դրել մինչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն

Նմանատիպ
«ԲՀԿ-ում խժդժությունները չեն դադարում։ Մեր տեղեկություններով, Աբրահամ Մանուկյանն իր առջև նպատակ է դրել մրնչև վերջ կազմաքանդել ԲՀԿ-ն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կուսակցության 2 տարածքային կառույցի փակման մասին հայտնի դարձավ՝ Արմավիրի Բաղրամյանի և Տավուշի մարզի Նոյեմբերյանի։ Որոշ տեղեկություններով, այս գործընթացը կազմակերպում է հենց Աբրահամ Մանուկյանը՝ նախկին ենթականերին հրահրելով կուսակցության դեմ։ Հիշեցնենք, որ Մանուկյանը, որը պատերազմ էր հայտարարել ԲՀԿ նախագահին, Նաիրա Զոհրաբյանի որոշմամբ անցած շաբաթվանից չի զբաղվում ԲՀԿ տարածքային կառույցների համակարգմամբ, բացառությամբ Շենգավիթի և Նորք-Մարաշի ԲՀԿ կառույցների։ Նախկինում Մանուկյանը համակարգում էր ԲՀԿ 68 տարածքային կառույցներից 44-ը, մյուսների համակարգմամբ զբաղվում էր Վարդան Վարդանյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում