«Հրապարակ». Կառավարությունում խառն են. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն

«Հրապարակ». Կառավարությունում խառն են. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն

«Կառավարությունում խառն են մի ուրիշ ձև. պատրաստվում են Դմիտրի Մեդվեդևին դիմավորելուն, որը Հայաստան կժամանի ապրիլի 7-ին՝ Կանանց և մայրության տոնի օրը, կրկնակի տոն պատճառելով աչքը ջուր կտրած կառավարությանը, որը դեռ դեկտեմբերից նրան է սպասում։ Մեդվեդևը Հայաստան է ժամանում ոչ միայն մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների համաժողովին, այլև աշխատանքային այցով, այդ իսկ պատճառով մեկ օր շուտ է գալիս։ Այցն առանցքային է այն առումով, որ վերջինս այստեղ հայտարարելու է գազի գնի իջեցման մասին, սակայն ոչ թե Հովիկ Աբրահամյանի «կենդանի ներկայությամբ», այլ՝ Սերժ Սարգսյանի։ «Օբշակը» որոշել է, որ այդ քայլի փիար դափնին բացառապես պետք է պատկանի երկրի նախագահին։ Ուրիշ ոչ մեկին։ ԵԱՏՄ երկրների մնացյալ վարչապետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, Հայաստան կժամանեն հաջորդ օրը։ Հայաստանից ԱՄՆ գրեթե վռնդված, ապա Ռուսաստան տեղափոխված ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստան է վերադառնում որպես ԵԱՏՄ «վարչապետ», որն էլ կվարի նիստը՝ ԵԱՏՄ մնացյալ երկրների վարչապետների մասնակցությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում