ԱԱ-2018. Արգենտինան կամային հաղթանակ տոնեց Չիլիի նկատմամբ (տեսանյութ)

ԱԱ-2018. Արգենտինան կամային հաղթանակ տոնեց Չիլիի նկատմամբ (տեսանյութ)

Ռուսաստանում կայանալիք Աշխարհի 2018 թվականի առաջնության՝ Հարավային Ամերիկայի հավաքականների ընտրական փուլի 5-րդ տուրում մրցեցին Չիլիի և Արգենտինայի հավաքականները: Սանտյագոյի «Նասյոնալ Խուլիո Մարտինես Պրադանոս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով:

11-րդ րոպեին Չիլիի կազմում աչքի ընկավ Ֆելիպե Գուտյերեսը: Արգենտինան արագ հավասարեցրեց հաշիվը. պատասխան գոլը 19-րդ րոպեին խփեց Անխել դի Մարիան:25-րդ րոպեին էլ Գաբրիել Մերկադոն խփեց Արգենտինայի երկրորդ և այս խաղի վերջին գոլը:

Այս հաղթանակից հետո Արգենտինան ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ 6-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 7 միավոր:

ԱԱ-2018, Հարավային Ամերիկա, ընտրական փուլ, 5-րդ տուր

Չիլի – Արգենտինա՝ 1:2
Գոլերը՝ Գուտյերես 11′ – Անխել դի Մարիա 19′, Մերկադո 25′

Հետևեք մեզ նաև Telegram-ում