Ադրբեջանը առաջնագծում կիրառել է ականանետ և նռնականետ
25/03/2016 10:20

Նմանատիպ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում մարտի 24-ին և լույս 25-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Առաջնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (22 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում